Բաժիններ՝

«Ալաշկերտ»-ը համագործակցություն է սկսել բրազիլական «Բոտաֆոգո»-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել բրազիլական «Բոտաֆոգո» ակումբի հետ:

Համագործակցությունն իր մեջ կներառի փորձի փոխանակում, ֆուտբոլիստների տեղափոխություններ, մարզիչների վերապատրաստում:

Բրազիլական Սերիա A-ում հանդես եկող ակումբում տարբեր տարիներին խաղացել են մի շարք ֆուտբոլային աստղեր, «Բոտաֆոգո»-ն բազմիցս ֆուտբոլիստներ է վաճառել եվրոպական առաջնություններում հանդես եկող առաջատար ակումբների:

«Ուրախ ենք «Բոտաֆոգո»-ի հետ համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Կարծում եմ, որ այն երկկողմանի շահավետ կլինի, իսկ «Ալաշկերտ»-ին ևս մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն կընձեռի»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, ասել է «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031