Բաժիններ՝

Forbes-ի՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանիշը գլխավորել է Ջոան Ռոուլինգը

Forbes հանդեսը կազմել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողների 2017 թվականի ցուցակը: Վարկանիշը, որն ամբողջությամբ հրապարակվելու է սեպտեմբերյան համարում, մասամբ հասանելի է հրատարակության կայքում։

Ցանկը գլխավորել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը՝ փոթերապատումի հեղինակը: Նա վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել է 95 մլն դոլար: Ռոուլինգը առաջին անգամ է առաջին հորիզոնական վերադարձել 2008 թվականից ի վեր: Վարկանիշում հայտնվել է եւս մեկ կին՝ բրիտանուհի Փոլա Հոքինսը, որը ճանաչում է ստացել «Աղջիկը գնացքում» վեպի շնորհիվ, որն էկրանավորված է:

Միեւնույն ժամանակ ցուցակից դուրս է մնացել ամերիկացի ֆանտաստ Ջորջ Մարտինի անունը, որի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքը դրվել է «Գահերի խաղը» սերիալի հիմքում, ինչպես նաեւ Ջոն Գրինի՝ «Մեղավոր են աստղերը», «Ալյասկայի որոնումներում» եւ «Թղթե քաղաքներ» երկերի հեղինակի անունը: Ինչպես նշում են վարկանիշի կազմողները, թոփ 11-ի գրողներից հինգի ստեղծագործություններն Էկրանավորված են, բայց վաստակի հիմնական մասը նրանց բերել են հենց գրքերի վաճառքները: Այդ 11 հեղինակները միասին մեկ տարում ԱՄՆ-ում վաճառել են ավելի քան 30 մլն օրինակ գիրք, ինչը նրանց բերել է 312 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս