Բաժիններ՝

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են զբոսանավ՝ 1,46 տոննա կոկաինով

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում կալանել են զբոսանավ, որտեղ եղել է 1,46 տոննա կոկաին: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի իշխանությունների ներկայացուցիչը:

Կալանված նավը Հարավային Ամերիկայից ուղեւորվում էր Ավստրալիա, որտեղ այդ քանակության թմրանյութը կարող էր վաճառվել մոտավորապես 322 միլիոն ավստրալական դոլարով (256 միլիոն ամերիկյան դոլարով):

«Աֆալինա» կալանված նավն ուղեկցորդվել է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա խաղաղօվկիանոսյան տարածք: Դրա չորս ուղեւորները՝ նախնական տվյալներով՝ Լիտվայի եւ Լատվիայի քաղաքացիներ, ձերբակալված են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս