Ինդոնեզիայի օդանավակայանում երկու ինքնաթիռներ թևերով բախվել են իրար
Ինդոնեզիայի Lion Air բյուջետային ավիաընկերության եւ դրա A Wings դուստր ընկերության ինքնաթիռները թեւերով միմյանց են բախվել հյուսիսային Սումատրայի Մեդան քաղաքի Քուալանամու միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում, ինչի մասին օգոստոսի 4-ին հայտնել է Straits Times թերթի ինտերնետ-տարբերակը։
Lion Air ավիաընկերության Boeing 737-ը վայրէջք էր կատարում, մինչդեռ A Wings-ին պատկանող ATR-74-ը պատրաստվում էր թռիչքի եւ արդեն գտնվում էր թռիչքավայրէջքային գոտու սկզբում, որտեղ իջել էր Boeing-ը:
Կատարելով վայրէջք՝ գետնավարման ուղի դուրս գալու համար մանեւրած Boeing-ը ձախ թեւով բախվել է ATR-74-ի աջ թեւին: Երկու ինքնաթիռներն էլ վնասվածքներ են ստացել, սակայն ուղեւորներից եւ անձակազմից ոչ մեկը չի տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: