Բաժիններ՝

Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը խափանում է նրա բոլոր պլանները. The Daily Caller

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական գեներալ Հերբերտ Մաքմասթերն արտաքին քաղաքականության հարցերում գործում է պետության ղեկավարի կամքին հակառակ եւ փաստորեն ձախողում է նրա պլանները: Օգոստոսի 3-ին այս մասին հայտնել է The Daily Caller թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամների։

«Այն ամենն, ինչ առաջարկում է նախագահը, Մաքմասթերը մերժում է,- հրատարակությանը պատմել է նրանցից մեկը գաղտնիության պայմանով:- Թրամփը ցանկանում է հեռանալ Աֆղանստանից, Մաքմասթերն այնտեղ ձգտում է էլ ավելի մեծ ներգրավվածության, Թրամփը ցանկանում է հեռանալ Սիրիայից, Մաքմասթերը մտադիր է ներդրվել այնտեղ, Թրամփը ցանկանում է կարգավորել Չինաստանի շուրջը ծագած իրադրությունը, Մաքմասթերը չի ցանկանում դա, Թրամփը ցանկանում է լուծել իսլամի հիմնախնդիրը, Մաքմասթերը՝ ոչ, վերջապես, մենք բոլորս ցանկանում ենք ազատվել Իրանի հետ (միջուկային) գործարքից, իսկ Մաքմասթերը դա չի ցանկանում»:

«Ես գիտեմ, որ նախագահն այն բանի մեծ երկրպագուն չէ, ինչ անում է Մաքմասթերը: Չեմ հասկանում, թե ինչու է նա թույլ տալիս այդ տղային մնալ այդ պաշտոնում, եթե նա խափանում է այն բոլոր քայլերը, որոնք (Թրամփը) ցանկանում է ձեռնարկել արտաքին քաղաքականության բնագավառում»,- հայտարարել վարչակազմի մեկ այլ նախկին ներկայացուցիչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս