Բաժիններ՝

Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան ուժեղացնելու են ճնշումը ԿԺԴՀ-ի վրա. KBS

Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան ուժեղացնելու են ճնշումը Փենյանի վրա՝ նպատակ ունենալով զսպել նրա ռազմական սադրանքները: Ինչպես հայտնել է KBS միջազգային ռադիոն, նման պայմանավորվածությունէ ձեռք բերվել Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըհ Յոնի, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի եւ Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սյոտարո Յատիի միջեւ օգոստոսի 3-ին կայացած տեսախորհրդաժողովի ժամանակ։

Կողմերը ԿԺԴՀ-ի կողմից իրականացվող հրթիռային արձակումները համարել են խաղաղության սպառնալիք եւ մարտահրավեր Հյուսիսարեւելյան Ասիայի տարածաշրջանի կայունությանը, նշում է ռադիոկայանը: Նրա տվյալներով՝ նրանք համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է Հյուսիսին վերադարձնել երկխոսության եւ այդ գործում ապահովել ամբողջ համաշխարհային հանրակցության աջակցությունը:

Երեք երկրների ներկայացուցիչները նաեւ պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը հյուսիսկորեական հրթիռամիջուկային հիմնախնդրի կարգավորման գործում:

Չոն Ըհ Յոնը պայտարարել է, որ Փենյանի վրա առավելագույն ճնշման գլխավոր նպատակը նրան երկխոսության մեջ ներգրավելն է, Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ամերիկացիների կողմից Հյուսիսային Կորեա այցելությունների արգելքը եւ պահանջել է արդեն այնտեղ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներից լքել այդ երկիրը: Նշվել է, որ արգելքը գործելու է առաջիկա մեկ տարվա ընթացքում: Բացառություններ կարող են արվել միայն լրագրողների եւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս