Բաժիններ՝

ՀԴԲ-ն ձերբակալել է WannaCry վիրուսի տարածումը կանգնեցրած ծրագրավորողին

ԱՄՆ-ում ձերբակալվել է WannaCry շորթիչ վիրուսի տարածումը կանգնեցրած ծրագրավորողը, վիրուս, որն այս տարվա մայիսին համակարգիչներն ախտահարեց ամբողջ աշխարհում:

Այդ մասին հայտնել է Press Association բրիտանական գործակալությունը: Նրա տվյալներով՝ Մարկուս Հաթչինսը կալանքի տակ է վերցվել Լաս Վեգասի միջազգային օդանավակայանում օգոստոսի 2-ի օրվա երկրորդ կեսին այն բանից հետո, երբ մասնակցել է կիբեռանվտանգության բնագավայի փորձագետների խորհրդաժողովին:

Նաեւ հաղորդվում է, որ Հանցավորության դեմ պայքարի բրիտանական ազգային գործակալությունը հավաստել է, թե իրեն հայտնի է Հաթչինսի ձերբակալման մասին, սակայն հավելել է, որ այդ քայլը Միացյալ Նահանգների իշխանությունների գործն է: The Verge ցանցային ռեսուրսի տվյալներով՝ նրան մեղադրանքներ են ներկայացված վնասաբեր ծրագրային ապահովման տարածման մեջ:

Հաթչինսը մեղադրվում է Kronos անվանումով ծրագրի ստեղծման ու տարածման մեջ, որն օգտագործվել է բանկային առցանց գործառնությունների եւ վարկային քարտերի տվյալների վերաբերյալ տեղեկատվության հափշտակման համար: Ինչպես պնդում են ամերիկյան իշխանությունները, Հաթչինսը գովազդել ու վաճառել է ծրագրային ապահովումը՝ նպատակ ունենալով անձնական օգուտ քաղել:

Kronos-ը մասնագետների կողմից առաջին անգամ բացահայտվել է 2014 թվականի հուլիսին: Ինչպես Reuters գործակալությանը հայինել է ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչը, Հաթչինսին ներկայացված մեղադրանքները կապ չունեն WannaCry վիրուսի տարածման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս