![](/banners/BeFunky-design.jpg)
Սենատը Քեյ Բեյլի Հաթչիսոնին հաստատեց ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչ
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/900822.jpg)
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը օգոստոսի 3-ին ձայների մեծամասնությամբ Քեյ Բեյլի Հաթչիսոնին հաստատել է ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչ։ Նրա թեկնածության շուրջ քվեարկությունը կայացել է Կոնգրեսի վերին պալատի աշխատանքի վերջին օրը խորհրդարանական արձակուրդից առաջ:
Տեխասցի հանրապետականը 1993-2013 թվականներին իր նահանգը ներկայացնում էր Սենատում: Կոնգրեսից հեռանալուց հետո 73-ամյա Հաթչիսոնն աշխատում էր Bracewell & Giuliani իրավաբանական ֆիրմայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: