Բաժիններ՝

Ֆրանսիայում պատգամավորներին արգելեցին աշխատանքի վարձել ազգականներին

Ֆրանսիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել քաղաքական եւ հասարակական կյանքի էթիկայի մասին օրենքին: Ինչպես օգոստոսի 3-ին հայտնել է AFP գործակալությունը, օրենքը, մասնավորապես, նախարարներին, խորհրդարանականներին եւ գործադիր իշխանության տեղական մարմինների նրեկայացուցիչներին արգելում է աշխատանքի ընդունել մերձավոր ազգականներին (ամուսիններին, ծնողներին, երեխաներին)։

Այս նորման խախտելու դեպքում պատիժ է նախատեսված երեք տարի ժամկետով ազատազրկմամբ եւ 45 հազար եվրո գումարի տուգանքով: Փաստաթղթի ընդունման օգտին արտահայտվել է 383 պատգամավոր, դեմ՝ երեքը, ձեռնպահ է մնացել 48-ը: Քաղաքական կյանքի էթիկայի մասին օրենքի ընդունումը խոստացել էր Էմանուել Մակրոնը երկրի նախագահի թեկնածու եղած ժամանակ:

Դրա պատճառն այսպես կոչված «Պենելոպագեյթ» սկանդալն էր: Այն բորբոքվել էր այն բանից հետո, երբ Le Canard enchaine թերթը տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ նրա օգնական էր գրանցված Ազգային ժողովում:

Պենելոպա Ֆիյոնը բարձր աշխատավարձ է ստացել՝ չկատարելով որեւԷ աշխատանք եւ չհայտնվելով Ազգային ժողովում: Ավելի ուշ պարզվել է, որ Ֆիյոնը նաեւ ֆիկտիվ որպես խորհրդատուներ աշխատանքի է ձեւակերպել իր երկու չափահաս երեխաներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս