Բաժիններ՝

Լեդի Գագան սկսել է իր Joanne համաշխարհային շրջագայությունը

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան սկսել է իր Joanne համաշխարհային շրջագայությունը: Վանկուվերում կայացած իր առաջին ելույթին նա հայտնվել է բեմական հագուստով, որը նրա համար կարել է դիզայներ Ալեքսանդր Վոնգը: Այդ մասի հայտնել է Harper՚s Bazaar-ը:

Երգչուհի բեմ է դուրս եկել երկար ծոպերիզով սեւ կաշվե բոդիով: «Այդ հագուստը ոչ միայն զարգացնում է Վայրի Արեւմուտքի թեման՝ նոր տարեշրջանում գլխավորներից մեկը պոդիմումի վրա, այլեւ միաժամանակ արտացոլում է իմ սիրելի երգչուհու անհավանական ապշեցուցիչ էներգիան եւ նրան դարձնում այն նույն Ջոաննը»,-ասել է մոդելագործը:

Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) ամերիկացի երգչուհի է, երգերի հեղինակ, պրոդյուսեր, դիզայներ, դերասանուհի եւ բարեգործ: 2008 թվականին թողարկել է The Fame դեբյուտային ալբոմը, որին հետեւել են եւս հինգ հաջողված սկավառակներ: Լեդի Գագան «Գրեմմի», MTV Video Music Awards եւ MTV Europe Music Awards մի քանի մրցանակների դափնեկիր է: Հայտնի է իր արտասովոր հագուստներով:

Ալեքսանդր Վոնգն ամերիկացի դիզայներ է, Balenciaga ֆրանսիական նորաձեւության տան նախկին կրեատիվ տնօրենը: Դիզայների առաջին հավաքածուն ներկայացվել է 2008 թվականին, այն ժամանակ նա շահեց Ամերիկայի մոդելագործների խորհրդի մրցանակը: Վոնգի հագուստը վաճառում են մի քանի տասնյակ համաշխարհային ռեթեյլերներ, այդ թվում՝ Neiman Marcus-ը, Bergdorf Goodman-ը, Dover Street Market-ը, Browns-ը եւ Otte and Selfridges-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս