iPhone-ների պատյանները քիմական այրվածքների պատճառ են դարձել
MixBin Electronics-ը iPhone 6-ի, 6s-ի եւ 7-ի համար 260 հազար պատյաններ է հետ կանչել, որոնք քիմիական այրվածքներ, բշտիկներ եւ մաշկի գրգռվածություն են առաջացնում: Աքսեսուարները վաճառվում են Victoria՚s Secret, Tory Burch, Nordstrom Rack եւ այլ խանութներում, ասված է ընկերության բլոգում։
Արտադրողը հայտարարել է ամբողջ աշխարհում պատյանների պատճառով այվածքների 24 դեպքերի մասին, որոնցից 19-ը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Տուժածներից մեկը պատմել է ոտքերին, դեմքին, պարանոցին, մարմնի վերին մասում եւ ձեռքերին վնասվածքների մասին:
Հաղորդվում է, որ այրվածքների պատճառ է դարձել, արտահոսող՝ փայլուքներով հեղուկը, որը պարունակում են պատյանները: Ընկերությունը հրապարակել է այն բոլոր պատյանների ցուցակը, որոնք վտանգ են ներկայացնում օգտատերերի համար, եւ բոլոր տերերին հորդորում է վերադարձնել աքսեսուարը: