Վրաստանը կառուցողական ոգով ձգտելու է կարգավորել հահակամարտությունը ՌԴ-ի հետ. Կվիրիկաշվիլի
Վրաստանը խաղաղ, կառուցողական ոգով ձգտելու է հասնել ՌԴ-ի հետ հակամարտության քաղաքական կարգավորման: Այդ մասին օգոստոսի 3-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով հանրապետության կառավարության նիստում։
«Վրաստանն ամեն ինչ կանի, որպեսզի միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ եւ խաղաղ, կառուցողական ռեժիմով հասնի Ռուսաստանի հետ հակամարտության քաղաքական կարգավորման»,-ասել է նա: Վարչապետը նշել է որ «Վրաստանի խաղաղ միավորումը երկրի գլխավոր խնդիրն է»: «Ես բնավ չեմ կասկածում հաջողությամբ եւ խաղաղությամբ այդ նպատակին հասնելուն»,-ընդգծելէ նա:
Միեւնույն ժամանակ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «ՌԴ-ի բարձրաստիճան անձանց այցերն» Աբխազիա «Վրաստանից այդ տարածաշրջանի բռնի անջատումն օրինականացնելու փորձերի շարունակությունն են»: