
Վրաստանն առաջատարներից մեկն է դարձել Թուրքիա այցելած օտարերկրացիների թվով

Վրաստանի քաղաքացիներն առաջատարների եռյակի մեջ են մտել 2017 թվականի հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակաշրջանում Թուրքիա այցելած օտարերկրացիների թվով: Այդ մասին ասված է երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքում զետեղված նյութերում, տեղեկացնում է Sputnik-ը:
Առաջին կիսամյակում ընդամենը Թուրքիա են ժամանել ավելի քան 12,2 մլն օտարերկրացիներ, որոնցից մոտավորապես 1,7 միլիոնը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, ավելի քան 1,2 միլիոնը՝ Գերմանիայի, ավելի քան 1 միլիոնը՝ Վրաստանի քաղաքացիներ:
Առաջատար երկրների հնգյակում տեղ են գտել նաեւ Իրանը (ավելի քան 1 մլն այցելուներ) եւ Բուլղարիան (ավելի քան 799 հազար):
Վիճակագրական տվյալների համաձայն, Վրաստանի քաղաքացիները վերջին տարիներին սկսել են ավելի հաճախ այցելել Թուրքիա: Այսպես, օրինակ, 2015 թվականի առաջին կիսամյակում այս երկիր են ժամանել Վրաստանի ավելի քան 825 հազար քաղաքացիներ, 2016 թվականին՝ ավելի քան 1 մլն 38 հազար, իսկ 2017 թվականին՝ 1 մլն 73 հազար մարդ: