Բաժիններ՝

Վթար Երևանի կենտրոնում

Օգոստոսի 1-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 06 LO 815 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) և «Volkswagen» մակնիշի 29840408AC պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Խ.) ավտոմեքենաները. Մ. Խ.-ը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Լ. Թ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանային կլինիկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս