Բաժիններ՝

Լեզվաբանի ամուսնու սպանության գործով կողմերը վիճաբանեցին. հնչեցին հայհոյանքներ և իրար վրա առարկաներ նետեցին

Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի հետևանքով սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործով այսօրվա դատական նիստը ևս ուղեկցվեց միջադեպով և վիճաբանությամբ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննության ժամանակ, երբ ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հարցեր էր ուղղում տուժողին, այդ ընթացքում դահլիճում ներկա տուժողի հարազատներից մեկը հայտարարեց՝ «մեղք չի՞ այս կինը» ինչն էլ վիճաբանության պատճառ դարձավ:

Ամբաստանյալի հարազատներն էլ ընդվզեցին արված հայտարարության առնչությամբ և սկսվեց քաշքշուկ ու իրարանցում, իսկ նախագահողը թեև դահլիճն այս անգամ չլքեց, սակայն որևէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին:

Վիճաբանությունն այնքան թեժացավ, որ տուժող կողմի և ամբաստանյալների հարազատները միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցրեցին սպանվածի դուստրը ինչ- որ բան նետեց ամբաստանյալների ուղղությամբ:

Եվ չնայած նախագահողը չլքեց դատական նիստերի դահլիճից, սակայն չկարողացա ներկաներին հանդարտեցին, և միայն կարգադրիչների օգնությամբ հնարավոր եղավ կողմերի հարազատներին դահլիճից դուրս բերել և վիճաբանությունը հանդարտեցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031