
Հայաստանում հաշվառված է մոտ 200 հազար հաշմանդամ

2017 թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում հաշվառված են մոտ 200 հազար հաշմանդամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մինչև 18 տարեկան հաշմանդամների թիվը կազմել է 8 հազար 232, 18-40 տարեկաններինը՝ 25 հազար 228, 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի հաշմանդամների թիվը կազմել է 95 հազար 461: Կենսաթոշակային տարիքի և բարձր անձանց թիվը կազմել է 71 հազար 34:
Մեծ է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը: Հաշմանդամության պատճառներից են աչքի, էնդոկրին համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները և այլն:
Մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք` 60 հազար 767, բնակվում են Երևանում, որին հաջորդում է Լոռին ` 21 հազար 639, Արարատը` 19 հազար 736: Առավել քիչ թվով հաշմանդամություն ունեցող անձինք բնակվում են Վայոց ձորում՝ 4 հազար 376: