
Գիտնականներն ապացուցել են, որ խրոնիկական հոգնածության համախտանիշը հիվանդություն է

Սթենֆորդի համալսարանի կենսաբաններն առանձնացրել են սպիտակուցների հավաքանի, որոնք կապված են խրոնիկական հոգնածության համախտանիշի զարգացման հետ, ինչը թույլ է տալիս այն լիարժեք հիվանդություն համարել: Այդ մասին ասված է PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:
«Խրոնիկական հոգնածության համախտանիշը եւ դրա բնույթը երկար ժամանակ վեճերի առարկա է եղել. շատ գործընկերներ կարծում էին, թե այն ընդհանրապես «իսկական» հիվանդություն չէ: Մեր հետազոտությունը ցույց էտալիս, որ այն իրոք բորբոքային հիվանդություն է, եւ որ այն կարելի է հեշտությամբ եւ հստակորեն ախտորոշել»,- պատմում է Մարկ Դեւիսը Սթենֆորդի համալսարանից (ԱՄՆ):
Վերջին տարիներին բժիշկներն արձանագրում են այն հիվանդների թվի արագ աճ, որոնք տառապում են այդ հիվանդությունից: Հիվանդների մեծ մասի մոտ ախտորոշում են ախտանիշների ընդհանուր հավաքանի, այդ թվում հաճախակի ջղակծկումներ, անքնություն, հոգնածություն եւ գլխացավեր: Չնայած երկարատեւ որոնումներին, գիտնականներին չէր հաջողվում հայտնաբերել համախտանիշի զարգացման պատճառը, եւ շատ բժիշկներ սկսել էին կարծել, թե այն ֆիզիոլոգիական բնույթ չունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: