Բաժիններ՝

Որդուս բանակ կտանեն միայն իմ դիակի վրայով. Ապրիլյան պատերազմում զոհվածի մայրը հրաժարվում է մյուս որդուն բանակ ուղարկել. tert.am

2016թ. ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, հրաժարվում է կրտսեր որդուն՝ Սերյոժա Հարությունյանին բանակ ճանապարհել:

Տիկին Անահիտը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ կրտսեր որդին իր միակ խնամակալն է, Գրիգորի մահից հետո իր առողջական խնդիրները խորացել են, արյան ճնշման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

«Գրիգորս կյանքը հայրենիքին է տվել, էլ ի՞նչ են ուզում։ Երբ օգնության համար պաշտոնյաներին ենք դիմում, չեն օգնում, հիմա էլ մյուս որդուս են ինձանից ուզում հեռացնել»,-շեշտել է Անահիտ Հարությունյանը:

Նա մանրամասնել է, որ դեռ մարտ ամսին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին է դիմել, վերջինս պատասխանել է, որ ծառայությունից ազատել չեն կարող, բայց օրենքի սահմանում հնարավոր է տարկետում ձևակերպել, նույնը ասել են նաև Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատում:

«Գլխիս տակ փափուկ բարձ էին դրել. երեկ զորակոչի վերջին օրով զանգել են, ասում են փաստաթղթերի հետ կապված խնդիր կա, պետք որդիս զինկոմիսարիատ ներկայանա և զորակոչվի բանակ, վերջին պահին փորձեցին անակնկալի բերել, բայց ես դիմում գրեցի՝ հրաժարվելով որդուս ուղարկել բանակ։ Որդուս բանակ կտանեն միայն դիակիս վրայով, ով դուռս թակեց, ծայրահեղ քայլերի կդիմեմ»,-ընդգծեց որդեկորույս մայրը:

 

Tert.am-ին Պաշտպանության նախարարությունից խոստացել են սահմանված ժամկետում պատասխանել գրավոր հարցմանը, քանի որ հարցը պիտի մանրամասն ուսումնասիրվի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս