 
                        «Միլանը» Դիեգո Կոստայի վերաբերյալ բանակցություններ է վարում «Չելսիի» և ֆուտբոլիստի գործակալի հետ
 
                                    «Միլանը» չի կորցնում «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային ձեռք բերելու հույսերը: Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «ռոսոներները» բանակցություններ են վարում լոնդոնյան ակումբի և ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ «Չելսին» ուզում է Կոստային վաճառել 44 մլն ֆունտից ոչ պակաս գնով: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «կապույտների» հետ լրանում է 2019-ին:
Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ատլետիկոն», բայց ՖԻՖԱ-ի կողմից դրված արգելքի պատճառով ակումբը չի կարող գրանցել նոր ֆուտբոլիստներ մինչև 2018թ. հունվարը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կարող է կես տարով վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Միլան», իսկ հետո վերադառնալ «Ատլետիկո»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        