![](/banners/BeFunky-design.jpg)
Ռիհադ Մահրեզը բուժզննություն կանցնի «Ռոմայում»
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/C_Mr2UDXsAAcS7f.jpg)
«Լեսթերի» կիսապաշտպանը մոտ ժամանակներս կլրացնի հռոմեացիների շարքերը:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, հինգշաբթի՝ օգոստոսի 3-ին, «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը կտեղափոխվի «Ռոմա»:
Հաղորդվում է, որ 26-ամյա ալժիրցին չորեքշաբթի բուժզննություն կանցնի Հռոմում, որից հետո պաշտոնապես պայմանագիր կստորագրի: Տրանսֆերի արժեքը կկազմի 35 մլն եվրո և ևս 3 մլն՝ որպես բոնուս:
Պոտենցիալ տրանսֆերում առանցքային դեր է խաղացել հենց ինքը՝ ֆուտբոլիստը. Մահրեզը ցանկություն է հայտնել փոխել իրավիճակը և փորձել ուժերն Իտալիայի առաջնությունում:
2015-16թթ. մրցաշրջանում Մահրեզը դարձել է Անգլիայի չեմպիոն և ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը