Բաժիններ՝

«Չելսին» ուզում է Նեմանյա Մատիչին փոխարինել Դենի Դրինքուոթերով

«Կապույտներին» հետաքրքրում է ևս մեկ աղվես:
«Չելսին» դիտարկում է Դենի Դրինքուոթերին ձեռք բերելու տարբերակը: Բայց հնարավոր գործարքի մասին Sky Sports-ը ոչ մի մանրամասնություն չի հաղորդում:

Երկուշաբթի «Չելսին» հրաժեշտ տվեց Մատիչին, ով պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Սերբը տեղափոխվեց «Օլդ Թրաֆֆորդ» 46 մլն եվրոյով:
Դրինքոութերը «Լեսթերի» հերոսներից է, ով ԱՊԼ 2015-16-ին նվաճեց տիտղոսը: Նախորդ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 29 խաղ, խփել է 1 գոլ և կատարել է 1 փոխանցում:

Transfermarkt-ը Դենիին գնահատում է 9 մլն եվրո:
2016թ. ամռանը «Լեսթերից» «Չելսի» տեղափոխվեց Ն’Գոլո Կանտեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031