Բաժիններ՝

«Լիվերպուլը» մերժեց Կոուտինիոյի վերաբերյալ «Բարսելոնայի» 100 մլն եվրոյի առաջարկը

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Լիվերպուլը» մերժեց կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիոյի վերաբերյալ «Բարսելոնայի» երկրորդ առաջարկը: Այս անգամ կատալոնացիները 25-ամյա բրազիլացու համար պատրաստ էին վճարել 100 մլն եվրո:

Առաջին անգամ «Բարսելոնան» Կոուտինիոյի համար առաջարկել էր 80 մլն եվրո, բայց մերժում էր ստացել: Սպասվում է, որ «կապտանռնագույնները» «Լիվերպուլին» կանեն 3-րդ առաջարկը, եթե հարձակվող Նեյմարը, այնուամենայնիվ, տեղափոխվի ՊՍԺ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը պայմանավորվածության հասել է Կոուտինիոյի հետ, և ֆուտբոլիստը տվել է Իսպանիա տեղափոխվելու իր համաձայնությունը:

Նախորդ մրցաշրջանում Կոուտինիոն ԱՊԼ-ում անցկացրել է 31 խաղ, խփել է 13 գոլ և կատարել է 7 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս