Բաժիններ՝

Սկարամուչին սխալմամբ հայտնվել է Հարվարդի Իրավունքի դպրոցի մահացած շրջանավարտների ցուցակում. AP

Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցը (Մասաչուսեթսի նահանգ) հուլիսի 31-ին ներողություն է հայտնել այն բանի համար, որ Սպիտակ տան հաղորդակցությունների գծով նախկին տնօրեն Էնթոնի Սկարամուչիին սխալմամբ ներառել է իր մահացած շրջանավարտների ցուցակում:

Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Հարվարդը, որը մտնում Է ԱՄՆ-ի ութ ամենահեղինակավոր համալսարանների («Բաղեղի լիգա») կազմի մեջ, յուրաքանչյուր հինգ տարին մեկ նորացնում է իր շրջանավարտների ցուցակները եւ նրանց է ուղարկում նոր կատալոգներ:

Այս շաբաթ բուհն էլեկտրոնային փոստով ուղարկել է հերթական կատալոգը, որտեղ Էնթոնիի անվան դիմաց դրված է աստղանիշ, ինչը նշանակում է, որ տվյալ անձը մահացած է: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հուլիսի 31-ին կայացած բրիֆինգի ընթացքում հայտնել է, որ Սկարամուչին լքել է ԱՄՆ-ի վարչակազմը եւ այլ պաշտոններ չունի դրանում:

«Նա ներկա պահին ոչ մի դերակատարություն չունի Թրամփի վարչակազմում»,- ասել է Սանդերսը: Նա հավելել է, որ Թրամփն անվայել է համարել Սկարամուչիի մեկնաբանությունները Սպիտակ տան իր գործընկերների վերաբերյալ:

Հուլիսի 27-ին Սկարամուչին հրապարակավ վիրավորական արահայտություններ է թույլ տվել աշխատակազմի նախորդ ղեկավար Ռայնս Պրիբուսի հասցեին՝ տեղեկատվության արտահոսքի հետ կապված կասկածների պատճառով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս