
Միհրան Պողոսյանն՝ ընդդեմ ՊԵԿ-ի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող Քեթրին Գրուպի և պետական եկամուտների կոմիտեի «ջրերը մի առվով չեն հոսում»։ Նրանք միմյանց հետ դատական քաշքշուքների մեջ են հայտնվել։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 26-ին « Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը։ Ըստ էության, ՊԵԿ-ը տուգանել է «Քեթրին Գրուպ»-ին, որը, ամենայն հավանականությամբ, մեծ գումարի է, ինչը ընկերությունը չի նցանկանում վճարել և դիմել է դատարան»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։