Առողջապահության նախարարությունն 2016թ. ծախսել է 86.4 մլրդ դրամ
Առողջապահության նախարարությունն անցած տարի ծախսել է 86.4 մլրդ դրամը, կատարողականը 99.9% է: Ինչպես այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, մի շարք միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ առողջապահության ոլորտում ծախսվող ընդհանուր գումարը 260 մլրդ դրամ է, որում պետական հատկացումները 30-35% են կազմում:
Ըստ նրա` ոլորտում ֆինանսական միջոցների կենտրոնացված բաշխման ցածր մակարդակը դժվարացնում է թիրախայնության և արդյունավետության բարձրացումը:
«Մենք վճռական ենք տրամադրված և կարող ենք իրականացնել կառավարության կողմից առաջադրված ծրագիրը»,- հայտարարեց նախարարը: