
«Ռոնալդուն զայրացած է և վշտացած. մենք կխոսենք նրա հետ Կոնֆեդերացիաների գավաթից հետո». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահը՝ գլխավորի մասին:
«Ռոնալդուն պայմանագիր ունի «Ռեալի» հետ: Երբ նա կավարտի ելույթները Կոնֆեդերացիաների գավաթում, մենք կխոսենք: Նա ազնիվ մարդ է և կատարում է իր պարտականությունները:
Ես խոսել եմ նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ, դրա համար պետք չէ ոչ մի բանի մասին անհանգստանալ: Պետք է սպասել: Ռոնալդուն զայրացած և վշտացած է:
Մենք բոլորս պետք է վճարենք հարկերը: Ակումբը ոչ մի պատասխանատվություն չի կրում ֆուտբոլիստների հարկային հայտարարագրերի համար, բայց դա գաղտնիք չէ: Ռոնալդուին պետք չէ հերքել ոչինչ այն բանից, ինչ նա չի ասել»,- Պերեսին է մեջբերում Marca-ն:
Ռոնալդուի ներկայացուցիչները հերքում են ֆուտբոլիստի մեղքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը