«Եթե հեշտ լիներ, պարո´ն վարչապետ, մինչև հիմա ամբողջը արած, պրծած կլինեինք». Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ կառավարություն կատարած այցի և խոսքերի համար:

«Ուզում ենք Ձեզ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը՝ գործադիրը, իրագործելու է, մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը մեզանից: Ակնկալում ենք և հասկանում ենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք շատ վճռական ենք տրամադրված և մենք բոլոր նախատեսված ծրագրերն իրագործելու ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Արձագանքելով՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե հեշտ լիներ, պարո´ն վարչապետ, մինչև հիմա ամբողջը արած, պրծած կլինեիքն: Բոլորս դա գիակցում ենք: Հաջողություն եմ մաղթում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս