Բաժիններ՝

«Լիվերպուլը» պատրաստ է գնել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին

«Լիվերպուլն» ուզում է ուժեղացնել հարձակման գիծը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստով: Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է շարունակել կարիերան ԱՊԼ-ում:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, մերսիսայդցիների մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիպել է 27-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է հարձակվողի համար «Բորուսիային» առաջարկել 70 մլն եվրո:

Ավելի վաղ «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հերքել էր հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին 70 մլն եվրոյով ՊՍԺ-ին վաճառելու մասին լուրերը, ինչպես նաև ավելացրել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» ոչ մի պաշտոնական առաջարկ հարձակվողի վերաբերյալ չի ստացել: Գաբոնցով հետաքրքրված է նաև «Միլանը»:
Նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը դարձել է 31 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս