Բաժիններ՝

Ռոնալդուի գործակալը «Ռեալին» հայտնել է, որ Կրիշտիանուն առաջարկներ ունի Անգլիայից

«Մանչեսթեր Յունայթե՞դ»:

Ժորժե Մենդեշը հունիսի 16-ին բանակցություններ է վարել «Ռեալի» ղեկավարության հետ: Ռոնալդուի գործակալը հայտարարել է, որ պորտուգալացին մի շարք առաջարկներ ունի անգլիական ակումբներից, հաղորդում է Metro-ն՝ հղում անելով Cоре ռադիոկայանին: Մենդեշը նաև հայտարարել է, որ Ռոնալդուն հետաքրքրում է նաև Ֆրանսիայի և Չինաստանի ակումբներին:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կցանկանար Ռոնալդուին պահել թիմում, բայց չի պատրաստվում միջամտել, եթե պորտուգալացին որոշի վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ուրբաթ A Bola-ն հայտարարեց, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից»: Նշվում է, որ պորտուգալացին ցանկանում է հեռանալ Իսպանիայից Դատախազության հետապնդումների պատճառով, որը ֆուտբոլիստին մեղադրում է հարկերից խուսափելու մեջ: Ռոնալդուի ներկայացուցիչները ժխտում են նրա մեղավորությունը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս