«Վարչապետը մեծահոգաբար վարվեց». Վահրամ Բաղդասարյան
«ՀՀԿ-ն նկատի ունեցավ, որ իրոք հանրային հնչեղության հարցեր են և մենք նույնպես դեմ չենք եղել քննարկումը երկարեցնելու համար։ Մենք էլ չենք ուզում նման ձևով շարունակել, որովհետև քննարկվող հարցերից 3-4-ն, իրոք, հանրային հնչեղություն ունեն»,- ԱԺ-ի 20 րոպեանոց ընդմիջումից հետո հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ վարչապետը մեծահոգաբար վարվել, կառավարության հետ համաձայնության են եկել և ընդունելով բոլորի առաջարկները, հետևյալն են առաջարկում.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը 4 ժամ քննարկվի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ 60 րոպե, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին նախագիծը՝ 3.5 ժամ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 3.5 ժամ»։
Հայտարարվեց քվեարկություն և առաջարկն ընդունվեց։