Բաժիններ՝

Կիվիի մուրաբա. հաճույք պատճառեք Ձեզ էկզոտիկ քաղցրեղենով

Առաջարկում ենք պատրաստել բավականին էկզոտիկ քաղցրեղեն. զմրուխտագույն մուրաբա կիվիից և բանանից: Այն ստացվում է ոչ միայն շատ համեղ, այլ ունի նաև արտասովոր զմրուխտե գույն:

Մուրաբա կիվիից և բանանից

Բաղադրիչներ

1. Կիվի – 5 հատ
2. Բանան – 1 հատ
3. Ժելատին – 1 թ/գ
4. Շաքարավազ – 220 գ
5. Կիտրոն – 0.5 հատ

Պատրաստման եղանակը

1. Մանր կտորների վերածել կիվին և բանանը:
2. Կտրատված մրգերը մի փոքր տրորել:
3. Հետո դրանց վրա ավելացնել շաքարավազը, ժելատինը և կիտրոնի հյութը:
4. Խառնուրդը դնել կրակի վրա և եփել մոտ 7 րոպե:
5. Լցնել մուրաբան բանկաների մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս