Բաժիններ՝

ՀՀ ՔԿ-­ն քրգործ է հարուցել հակառակորդի կողմից զինծառայողի նկատմամբ սպանության փորձի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

2017 թվականի մայիսի 30-­ին՝ ժամը 12:55­-ի սահմաններում, N զորամասի պահպանության մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիք Սմբատի Ավանեսյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է բուժհաստատություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-­104-­րդ հոդվածի 2-­րդ մասի 1­-ին և 13-­րդ կետերով՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031