Բաժիններ՝

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հանդես կգան երկու նոր ակումբ՝ «Լոռի»­-ն և «Արցախ»-­ը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջնությունում հանդես կգան նոր ակումբներ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ «2017/18 թվականի առաջնությունում կլինի նոր՝ «Լոռի» ակումբը։ Կլինի նաև «Արցախ» անունով ֆուտբոլային ակումբ, որը հանդես կգա առաջին խմբում և որի սեփականատերերը արտերկրի հայեր են։ Ակումբը կկրի Երևանի «Արցախ» անունը»,-­ ասաց Հայրապետյանը:

Խոսելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մակարդակի մասին՝ Հայրապետյանը փաստեց, որ դրական ոչ մի փոփոխություն չկա։ «Հաջորդ տարվանից դուք էլ կտեսնեք այն փոփոխությունները, որոնք կանենք։ Մյուս առաջնությունն ավելի հետաքրքիր կլինի։ Ներկայում Հայաստանի առաջնությունը հետընթաց է ապրել»,­- ասաց ՀՖՖ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031