Բաժիններ՝

«Ռեալը» հրաժարվել է 42 մլն եվրոյով վաճառել Խամեսին «Ինտերին»

«Ռեալը» չի ընդունել «Ինտերի» առաջարկը թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գնման վերաբերյալ: Հաղորդվում է, որ միլանցիները 25-ամյա կոլումբիացու համար առաջարկել են 42 մլն եվրո, բայց մադրիդյան ակումբը հրաժարվել է վաճառել նրան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է վաճառել Խամեսին 75 մլն եվրոյից ոչ պակաս գնով: Բացի այդ, ֆուտբոլիստն ինքն արդեն նախնական պայմանավորվածության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ով հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում:

«Ինտերն» անցած Իտալիայի առաջնության արդյունքներով գրավեց 7-րդ տեղը՝ չնվաճելով եվրագավաթների ուղեգիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս