Այս թխվածքը խփում է բոլոր ռեկորդները. Դուք պետք է խառնեք ընդամենը 2 բաղադրիչ
Եթե Ձեզ պետք է շատ արագ և շատ համեղ թխվածք պատրաստել թեյի կամ սուրճի սեղանի համար, ապա այս բաղադրատոմսը հաստատ Ձեզ պետք կգա: Գլխավորն այն է, որ Ձեզ պետք կլինի ընդամենը 2 բաղադրիչ, որը կարելի է գնել մոտակա խանութից:
Թխված հավկիթով և շոկոլադով
Բաղադրիչներ
1. Հավկիթ – 3 հատ
2. Շոկոլադ (կաթնային) – 175 գ
Պատրաստման եղանակը
1. Առանձնացնել սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները դնել սառնարան:
2. Շոկոլադը մանրացնել և հալեցնել գոլորշու վրա:
3. Հարիչի միջոցով լավ խփել սպիտակուցները՝ մինչև պինդ և կայուն զանգված ստանալը:
4. Խառնել3 դեղնուցները՝ մի փոքր սառած շոկոլադի հետ:
5. Հետո շոկոլադային զանգվածին ավելացնել սպիտակուցի 1/3 մասը: Հարել ձեռքի հարիչով:
6. Մնացած սպիտակուցը բաժանել 2 մասի և հերթով ավելացնել: Խառնել անհրաժեշտ է խոհանոցային բահիկով:
7. Կլոր կաղապարի մեջ յուղաթղթով շրջան ստանալ և լցնել խմորը:
8. Կաղապարը խմորով դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել 30 րոպե:
9. Երբ աղանդերը մի փոքր սառչի, հանել յուղաթուղթը: Տորթի վրա շաքարի փոշի ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը