
Պիկեն ամռանը կսովորի Հարվարդում

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն որոշել է ամռանը շարունակել կրթությունը Հարվարդի համալսարանում:
Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակչից հետո կատալան ֆուտբոլիստը մնացել է Մադրիդում, որպեսզի փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո մեկնի ԱՄՆ:
Պիկեն Հարվարդում կուսումնասիրի մամուլի և մարզական բիզնեսի գաղտնիքները: Ֆուտբոլիստը որոշել է անցկացնել ամառային արձակուրդները հենց ԱՄՆ-ում:
Ավելի վաղ Պիկեն նշել էր, որ ցանկանում է սեփական լրատվամիջոցը բացել: Իսկ նրա գլոբալ նպատակը կատալոնական ակումբի նախագահը դառնալն է:
Պիկեի ունեցած բիզնես հմտություններն արդեն օգնում են կատալոնական ակումբին: Նրա վարած բանակցությունների շնորհիվ՝ ճապոնական «Rakuten» ընկերությունը դարձել է «Բարսելոնայի» գլխավոր հովանավորը:
Սիրարփի Աղաբաբյան