Բաժիններ՝

Ագուերոն մնում է «Մանչեսթեր Սիթիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի»  նախագահ Հալդուն Ալ Մուբարակին նշել է, որ թիմի արգենտինացի ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն ամռանը չի հեռանա ակումբից:

Ամառային տրանսֆերային պատուհանի բացումից առաջ մի շարք ակումբներ արդեն իսկ ցանկություն էին հայտնել գնել Ագուերոյի տրանսֆերը: Անգլիական ակումբն արգենտինացի կիսապաշտպանի համար ցանկանում էր ստանալ 80 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Այս պայմաններին համաձայն էին մանչեսթերյան մյուս ակումբը՝  «Մանչեսթեր Յունայթեդը», ֆրանսիական ՊՍԺ-ն, Միլանի «Ինտերը»: Վերջինս նշել էր անգամ, որ պատրաստ է Ագուերոյին շաբաթական վճարել 300 հազար ֆունտ ստեռլինգ:

Սակայն քաղաքայինների նախագահը նշել է, որ Ագուերոն չի հեռանա այս ամառ, և, ամենայն հավանականությամբ, կխաղա թիմում մինչև պայմանագրի ավարտը:

Ագուերոյի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս