Բաժիններ՝

Այս տորթը ոչ երկրային աղանդեր է և այն նույնիսկ պետք չէ թխել

Այս բաղադրատոմսը հարմար կլինի այն քաղցրասերներին, ովքեր սիրում են օգտակար քաղցրեղեն և գնահատում են իրենց ժամանակը: Ընդամենը 20 րոպեում կստանաք իդեալական տորթ՝ շատ նրբագեղ համով:

Տորթ՝ թխվածքաբլիթով

Բաղադրիչներ

1. Թխվածքաբլիթ – 250 գ
2. Կարագ – 100 գ
3. Նութելա – 400 գ
4. Պանիր «Ֆիլադելֆիա» – 500 գ

Պատրաստման եղանակը

1. Խառնել կարագը և 1 թ/գ նութելա: Զանգվածը դնել միկրոալիքային վառարանի մեջ. այն պետք է լրիվ հալչի:

2. Մի փոքր խոնավեցել թխվածքաբլիթը և լավ տրորել: Թխվածքաբլիթի վրա լցնել նութելայի և կարագի խառնուրդը, դնել սառնարանը:

3. Խառնել մնացած նութելան և ֆիլադելֆիան՝ հարելով: Ստացված զանգվածը նույնպես դնել սառնարանը:

4. Հանել սառնարանից տորթի հիմք հանդիսացող թխվածքաբլիթը, լավ հարթեցնել կաղապարի մեջ՝ օգտագործելով բաժակ:

5. Հիմքի վրա լցնել նութելայի և պանրի խառնուրդը: Լավ հարթեցնել մակերեսը: Թողնել մի քանի րոպե, որպեսզի տորթը լավ ներծծվի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031