Բաժիններ՝

«Արսենալը»՝ Անգլիայի գավաթակիր

Անգլիայի գավաթի եզրափակչի «Արսենալ» – «Չելսի» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1. Արսեն Վենգերի սաները հաղթող ճանաչվեցին Եվրոպայի ամենահին մրցաշարում՝ դառնալով Անգլիայի գավաթակիր:

Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «կապույտների» հարձակվող Դիեգո Կոստան: 79-րդ րոպեին Աարոն Ռեմզին վերականգնեց իր թիմի առավելությունը՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ:

Այսպիսով, «Արսենալը» 13-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Յունայթեդին (12 գավաթ):

Նշենք, որ «Չելսին» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 68-րդ րոպեին 2 դեղին քարտ ստանալուց հետո խաղից հեռացվեց Մոզեսը:

«Արսենալ» – «Չելսի» 2:1

Գոլեր. Ա. Սանչես, 5, Ա. Ռեմզի, 79 – Դ. Կոստա, 76

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս