Բաժիններ՝

Նոր գործառույթ Instagram-ում. անհաջող հրապարակումները կարող եք արխիվացնել

Instagram-ում լուսանկա՞ր եք հրապարակել, ցանկանում եք ջնջե՞լ այն, բայց միևնույն ժամանակ ափսոսո՞ւմ եք։ Lifehacker.ru-ն գրում է, որ Instagram-ը գտել է ելքը. սոցիալական ցանցը թեստավորում է նոր գործառույթ, որը ստացել է «Արխիվ» անվանումը։

Այս գործառույթը հնարավորություն կտա օգտատերերից թաքցնել հրապարակումները՝ առանց դրանք ջնջելու, իսկ ցանկության դեպքում ցանկացած պահի կարող եք վերականգնել այդ հրապարակումները։

Հրապարակումն արխիվացնելու համար հարկավոր է լուսանկարի աջ հատվածում ընտրել «Archive» («Արխիվացնել») կոճակը։ Instagram-ում կարծում են, որ նոր գործառույթն անձնական տարածք կստեղծի՝ հին հրապարակումները տեսնելու համար։ Դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան կոմպոզիցիաներ ստեղծել մի քանի լուսանկարից կամ պարզապես ջնջել այն, ինչ այդ պահին չեն ցանկանում տեսնել իրենց էջին։

Նմանատիպ հնարավորություն ունի Snapchat-ը, որտեղ կարող եք պահպանել նույնիսկ չհրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031