Բաժիններ՝

Գերմանիայում փառատոնի մասնակիցներին գարեջուր կմատակարարեն ստորգետնյա խողովակաշարով

Գերմանիայում Wacken Open Air երաժշտության փառատոնի մասնակիցներին գարեջուր կմատակարարեն ստորգետնյա խողովակաշարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Խողովակների ցանցը, որոնցով գարեջուր կմատուցեն փառատոնի մասնակիցներին, կանցկացնեն գետնից 70 սանտիմետր խորությամբ: Գարեջրատարի երկարությունը կկազմի շուրջ յոթ կիլոմետր:

Ավելի վաղ գարեջուրն ամեն օր բերում էին բեռնատար ավտոմեքենաներով, այնուհետեւ մասնակիցների շրջանում բաժանում էին տակառներում: Միջոցառման կազմակերպիչների կարծիքով, խաղովակաշարը թույլ կտա ազատվել բեռնատարներից, որոնք փչացնում են գետինը եւ խանգարում փառատոնի տարածքն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով:

Wacken Open Air-ը համարվում Է ծանր ռոքի՝ աշխարհում ամենախոշոր փառատոնը: Ամեն տարի այստեղ է այցելում շուրջ 75 հազար մարդ: Երեք օրում նրանք միջին հաշվով խմում են 5,1-ական լիտր գարեջուր:

Այս տարի Wacken Open Air-ը կսկսվի օգոստոսի 3-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 5-ը: Սպասվում է, որ դրան կմասնակցի մոտավորապես 150 խումբ, այդ թվում՝ Megadeth-ը, Alice Cooper-ը, Amon Amarth-ը, Volbeat-ը, Marilyn Manson-ը, Accept-ը, Status Quo-ն, Turbonegro-ն եւ Dillinger Escape Plan-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031