Բաժիններ՝

ԵԽ պատգամավորը ափսոսում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում համաձայնության չհասնելու համար

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերն ափսոսանք է հայտնում, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատը երկարաձգելու հարցում: Մայիսի 25-­ին լրագրողների հետ հանդիպմանը Դեյվիդ Մքալիստերն ընդգծեց, որ ԵԱՀԿ­-ում նախորդ նախագահող Գերմանիան, ինչպես նաև ներկա նախագահող Ավստրիան այդ ուղղությամբ ջանքեր են գործադրել, ինչը գովելի է, սակայն ցավալի է, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել:

«Տեղերում ԵԱՀԿ-­ի ներկայությունը կարևոր գործիք է ԵԱՀԿ-­ի սկզբունքները կյանքի կոչելու համար: Եվրամիությունը լիովին սատարում է այդ գրասենյակների աշխատանքին: Այս առավոտյան Երևանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք մեր այս տեսակետը շատ հստակ արտահայտել ենք»,-­ ընդգծեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031