Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Եվրոպայի լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ­-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվեց Եվրոպայի լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը քվեարկության արդյունքներով ստացել է ձայների 42 տոկոսը, Պոլ Պոգբան՝ 34, Անդեր Էրերան՝ 11, Մարուան Ֆելաինին՝ 10, Մատեո Դարմիանը՝ 4% տոկոսը:

«Մանչեսթեր Յունայթեդ­ը» Եվրոպայի լիգայի եզրափակչում 2:0 հաշվով առավելության էր հասել Ամստերդամի «Այաքս­ի» նկատմամբ: Մանկունիանցիների կազմում երկրորդ գնդակը գեղեցիկ գոլով հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս