
Թագավորական ընտանիքը ցանկանում է գնել Քիմ Քարդաշյանի մոր գեները

Քիմ Քարդաշյանի 61-ամյա մայրը` Քրիս Ջենները անանուն նամակ է ստացել թագավորական ընտանիքից, որի անդամները ցանկացել են գնել նրա ձվաբջիջները: Ամերիկուհու խոսքերով` անհայտ երկրպագուները հիացած են Ջենների երեխաներով և կարծում են, որ նրա նոր ժառանգը «կդառնա հայտնի ցեղի լավ լրացում»: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Ջենները հայտարարել է, որ անհայտ և, ըստ երևույթին, չափազանց հարուստ երկրպագուները, պատրաստ են տրամադրել նրան համապատասխան բժշկական և հոգեբանական օգնություն, ինչպես նաև խոստանում են նշանակալի գումար՝ գենետիկ նյութի փոխարեն:
6 երեխաների մայրը ասել է, որ շոյված է այդպիսի առատաձեռն առաջարկից, բայց համոզված չէ, որ իր ձվաբջիջները արժեք են ներկայացնում, հաշվի առնելով նրա տարիքը: Իսկ բժշկի կարծիքով` Ջենները այնքան ուժ ունի, որ կարող է կրել ևս մեկ երեխա:
Այդ նորությունը հետաքրքրական է եղել Քիմ Քարդաշյանի համար, ում բժիշկները խորհուրդ չեն տալիս երեխա ունենալ: Արևմտյան լրագրողները ենթադրում են, որ, հնարավոր է, Քարդաշյանի երրորդ երեխային կրի նրա մայրը: