Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Եվրոպայի լիգայի չեմպիոն

Սթոքհոլմում ավարտվեց Եվրոպայի լիգայի եզրափակչի «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Դիմակայությունում ուժեղ էր անգլիական թիմը. մանկունյանցիները 2:0 հաշվով հաղթեցին «Այաքսին» և դարձան Եվրոպայի լիգայի չեմպիոն:

Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 18-րդ րոպեին բացեց «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան:

Երկորդ խաղակեսի 48-րդ րոպեին մեկնարկային կազմում հայտնված Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կարմիր սատանաների» 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ գոլով կրկնապատկեց հանդիպման հաշիվը և դրեց խաղի վերջնակետը:

74-րդ րոպեին Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ջեսի Լինգարդը:

Այսպիսով, հաղթելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը, Ժոզե Մոուրինիոյի սաները Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին:

Եվրոպայի լիգա

Եզրափակիչ

Ստոկհոլմ, Շվեդիա

«Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» 0:2

Գոլեր. Պոլ Պոգբա, 18, Հենրիխ Մխիթարյան, 48

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս