Բաժիններ՝

«Այաքսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կատակել են եզրափակչից առաջ

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին հոլանդական «Այաքսն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մոտենում են բարձր տրամադրությամբ։

Այս թիմերը կատակել են իրար հետ թվիթերյան պաշտոնական էջերում։

«Այաքսն» առաջինն է գրառում արել՝ նշելով, որ կարծես թե մանչեսթերյան ակումբում ինչ-որ տիտղոս է պակասում, և հույս են հայտնել, որ այդ բացն այդպես էլ կմնա։
«Մեր տիտղոսների սենյակն առանց այն էլ լի է։ Բայց մենք միշտ պատրաստ ենք ընդլայնել այն»,- հոլանդական ակումբին պատասխանել են Մանչեսթերից։

Նշենք, որ մանկունյանցիները երբեք չեն հաղթել Եվրոպա լիգան, և խոսքը հենց այս տիտղոսի մասին էր:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031