Բաժիններ՝

Գինովցած Ռոնալդուի երաժշտական շոուն՝ Մադրիդում

Մադրիդի «Ռեալը» շարունակում է նշել հաղթանակն իսպանական Լա Լիգայում։

«Մալագային» հաղթելուց հետո մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները շքերթ են անցկացրել Մադրիդում՝ ամբողջ գիշեր հազարավոր երկրպագուների հետ տոնելով հաղթանակը։

Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է հատկապես այն դրվագը, երբ թիմի ֆուտբոլիստներն ու երկրպագուները հիշում էին կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեին։

Ռոնալդուն ևս անսովոր պահվածքով է աչքի ընկնել։ Նա, ըստ իսպանական լրատվամիջոցների՝ գինովցած երգել է Queen խմբի We are the champions երգը։ Ռոնալդուն, ով նշում է, որ երբեք չի օգտագործում ալկոհոլ, այս անգամ չէր դիմացել գայթակղությանը և, ըստ Marca-ի՝ անցել էր չափը։

 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս