Թրամփը ցավակցություն է հայտնել Մանչեսթրում ահաբեկչության զոհերի մերձավորներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել բրիտանական Մանչեսթրում պայթյունից զոհվածների ու տուժածների հարազատներին ու մերձավորներին։
«ԱՄՆ-ի ժողովրդի անունից ես կցանկանայի իմ աղոթքները հղել Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի բնակիչներին, ես ցավակցություն եմ հայտնում նրանց, ովքեր տուժել են ահաբեկչական այդ գրոհից, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին»,-ասել է Թրամփը Բեթղեհեմում
Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր CNN հեռուստաալիքը:
Ըստ վերջին տվյալների՝ Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել է 59 հոգի: Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: