Բաժիններ՝

Թրամփի այցը վերածնեց Իսրայելի հետ հաշտության պայմանագրի ստորագրման հույսը. Աբաս

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի այցը մերձավորարեւելյան տարածաշրջան, եւ մասնավորապես Բեթղեհեմ, վերածնել է պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ հաշտության հասնելու հույսը: Այս մասին հայտարարել է Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասը Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի հետ կայացած հանդիպումից հետո:

«Նախագահ Թրամփի այցը վերածնեց պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ համապարփակ հաշտության պայմանագրի ստորագրման հույսերը»,­-ասել է Աբասը: Նրա խոսքով՝ «Պաղեստինն ԱՄՆ­-ի հետ համատեղ հանձնառու է հաշտության հասնելու Իսրայելի հետ»:

Աբասը նշել է, որ պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ հակամարտությունը ոչ թե կրոնների տարբերությունն է, այլ «Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացումը եւ նոր բնակավայրերի կառուցումը»։  Նա նաեւ նշելէ պաղեստինցիների պատրաստակամությունը համագործակցելու ահաբեկչության դեմ մղվող պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031