Բաժիններ՝

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով մայիսի 17-ին որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

«17.05.2017թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Արամ Հակոբյանի գործով որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ ՄԻԵԴ կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Ա. Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն և առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայք կալաքի տակ գտնվելու ողջ ընթացքում:

Դատարանը նշել է, որ Դատարանի 39-րդ կանոնի շրջանակներում մատնանշված միջոցների պատշաճ կատարման ձախողումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման (հղումը՝ 04/02/2005թ.ի Mamatkulov and Askarov v. Turkey, applications nos. 46827/99 and 46951/99 գործով Մեծ պալատի կողմից կայացված վճռի 128 և 129-րդ կետերին): ՄԻԵԴ-ը նաև որոշել է առաջնահերթություն շնորհել Ա. Հակոբյանի դիմումին ՄԻԵԴ կանոնների 41-րդ կանոնի հիմքով»,- գրել է Տիգրան Եգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս